Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Հայաստանում ԵՄ առաքելությունը Ռուսաստանի և Իրանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրում է իրականացնում

Հայաստանում ԵՄ առաքելությունը Ռուսաստանի և Իրանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրում է իրականացնում
31.08.2024 | 11:31

Ռուսաստանի հանդեպ Նիկոլի թշնամական քաղաքականության պայմաններում ՌԴ դեսպանի այս սկանդալային հայտարարությանը լիովին կարելի է հավատալ


Այս կոլաժը, որը պատահմամբ համացանցում գտա, Նիկոլ հայադավի մասով սխալ է մակագրված. Նիկոլը քաղաքական շատ փոքր կերպար կամ դերակատար է Հայաստանի ոչնչացման ճարտարապետը լինելու համար: Իրական ճարտարապետները դրսում են՝ ԱՄՆ- ում, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Ադրբեջանում, Թուրքիայում, Նիկոլն ընդամենը նրանց նախագծածի իրականացնողն է:
Հայաստանում Եվրամիության (ԵՄ) առաքելությունը Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրում է իրականացնում. այս մասին, ինչպես այսօր տեղեկացրել է «РИА Новости» -ին, հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը:
«РИА Новости»- ին տված հարցազրույցում Եվդոկիմովը հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի հետախուզական տվյալների հավաքագրում է իրականացնում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ:
ԵՄ դիտորդական առաքելության կողմից Ռուսաստանի և Իրանի դեմ հետախուզական տեղեկությունների հավաքագրման վերաբերյալ դեսպանի ասածին լիովին կարելի է հավատալ: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նկատմամբ նմանաբնույթ տեղեկությունների հավաքագրմամբ զբաղվելուն, ապա այս մասին Եվդոկիմովի հայտարարությանը կարելի է մի փոքր կասկածել՝ հաշվի առնելով, որ նա Ռուսաստանի դեսպանն է Ադրբեջանում, և միգուցե միտումնավոր ասել է մի բան, որը կհետաքրքրի և որով դուր կգա Ադրբեջանի իշխանություններին, քանի որ Ալիևը և մյուսներն այն կարող են օգտագործել քաղաքական շահարկումների համար:
«Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները պատրաստ են գնալ ցանկացած քայլի, ներառյալ՝ Ռուսաստանի շուրջ կոնֆլիկտային օջախներ հրահրելուն խամաճիկային կառավարությունների միջոցով, ինչպիսին է Կիևի վարչակարգը,- ասել է Ադրբեջանում ՌԴ դեսպանը:- Նման միջամտության օրինակներից մեկն է հանդիսանում Հայաստանում ԵՄ ներկայիս դիտորդական առաքելությունը։ Նրան Կանադայից «փորձագետի» միացմամբ այն փաստացի վերածվել է ՆԱՏՕ- ի գործողության՝ կասկածելի նպատակներով։ Այն, որ առաքելությունն Արևմուտքի հիբրիդային պատերազմի գործիք է, հաստատում է նրա գաղտնիությունն ու անվերահսկելիությունը թե Հայաստանի, թե Ադրբեջանի կողմից: Փաստորեն, այն հետախուզական տվյալների հավաքագրում է իրականացնում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ»։
Դե, ինչպես հայտնի է, դիվանագետները նաև նրա համար են, որ կարևոր ասելիքը հաճախ ուղիղ կերպով, բաց շարադրանքով չասեն, այլ դիվանագիտորեն կամ ակնարկելով:
Բաց շարադրանքով արտահայտվելով, ուղղակիորեն ասելով, որ «նման միջամտության», այսինքն՝ Ռուսաստանի շուրջ կոնֆլիկտային օջախներ (բախում, պատերազմ) հրահրելուն նպատակաուղղված Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների միջամտության օրինակներից մեկը Հայաստանում ԵՄ ներկայիս դիտորդական առաքելությունն է, Եվդոկիմովն անուղղակի կերպով հասկացրել կամ բավական թափանցիկ կերպով ակնարկել է, որ Հայաստանի կառավարությունը նույնպես, ինչպես Կիևի վարչակարգը, խամաճիկային է, Վաշինգտոնն ու նրա դաշնակիցների խամաճիկն է: Դա բխում է հենց դեսպանի հայտարարությունից, որ Արևմուտքը ՌԴ- ի շուրջ կոնֆլիկտային օջախներ հրահրելուն նպատակաուղղված միջամտությունները, որոնցից մեկն էլ հանդիսանում է Հայաստանում ԵՄ ներկայիս դիտորդական առաքելությունը, կատարում է խամաճիկային կառավարությունների միջոցով:
Իսկ Նիկոլ հայադավը և իր իշխանական ոհմակը, մինչ դեսպանի հայտարարությունը, տեղյակ չէի՞ն, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հետախուզական տվյալների հավաքագրում է իրականացնում մեր դաշնակիցների՝ Իրանի և Ռուսաստանի դեմ:
Ինչպես Նիկոլը և իր իշխանական ոհմակը չէին կարող նախապես տեղյակ չլինել Բելառուսի դեսպանատան վրա «Հանուն Հանրապետության» (ըստ էության, իրականում «Ընդդեմ Հանրապետության») կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի և այլոց լկտի ու խուլիգանական հարձակմանը , այս դեպքում ևս չափազանց դժվար կամ անհնար է հավատալը, որ տեղյակ չեն եղել ու նոր են իմանում:
Չափազանց դժվար կամ անհնար է հավատալը՝ նկատի ունենալով նաև այն փաստը, որ Նիկոլ հայադավը և իր ոհմակն Արևմուտքի խամաճիկները լինելով ու տևական ժամանակ գործելով հենց Իրանի և Ռուսաստանի անվտանգության ու շահերի դեմ, վերջին շրջանում արդեն նույնիսկ չեն թաքցնում Ռուսաստանի նկատմամբ իրենց թշնամական վերաբերմունքը:
Հենց վերոնշյալի համատեքստում պետք է գնահատել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից Ռուսաստանի դեմ պատերազմող և ՌԴ առանցքային թշնամիներից Վլադիմիր Զելենսկուն ՈՒկրաինայի Անկախության օրվա առթիվ հղված ուղերձը, որով Նիկոլը, «РИА Новости»- ի փոխանցմամբ , հույս է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները հետևողականորեն կզարգանան և համագործակցության որակապես նոր մակարդակի կհասնեն:
Ավելի վաղ ՌԴ Պետդումայի միջազգային գործերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել էր, որ Փաշինյանը Հայաստանը տանում է «ուկրաինական ճանապարհով», Ռուսաստանի դեմ Արևմուտքի պրոքսի պատերազմում Կիևի ձախողումների ֆոնին արևմտականների հայացքները սկսել են ընկնել նախ Մոլդովայի, իսկ հետո նաև Հայաստանի վրա։
Փետրվարին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Հայաստանը տրամագծորեն հակառակ տեսակետներ ունեն ՈՒկրաինայի վերաբերյալ, և Մոսկվային քաջ հայտնի է Հայաստանի այդ դիրքորոշումը: Նույն ամսին Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ հայադավը հայտարարել էր, որ իր երկիրը Ռուսաստանի դաշնակիցը չէ «ուկրաինական հարցում»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես հայտարարել է «պաշտոնական Երևանի ոչ բարեկամական քայլերի և հայտարարությունների մի ամբողջ շարքի» մասին: Օրինակ, դրանցից մեկը Հայաստանի որոշ պաշտոնյաների կողմից Բուչա կատարած այցն էր, որի կապակցությամբ հունիսի սկզբին Ռուսաստանի ԱԳՆ- ն բողոքի նոտա էր հղել Հայաստանի ԱԳՆ- ին՝ կապված Բուչա այցի ընթացքում ՈՒկրաինայի զինված ուժերի կարիքներին օգնություն տրամադրելու հետ։
Ռուսաստանի հանդեպ Նիկոլի և իր իշխանական ոհմակի գնալով թշնամական քաղաքականության վերաբերյալ են նաև մեր «Սա առաջին դեպքը չէ, երբ վիբրատորչիկ Ալենը հանդես է գալիս Զախարովայի հանդեպ լկտի հայտարարությամբ» և «Նիկոլ հայադավի իշխանության հայտնի գործողություններն ու հայտարարությունները ոչ թե ՌԴ ռազմավարական դաշնակցի են, այլ թշնամու» վերտառությամբ հրապարակումները:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 753

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ